Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի մշտական առաքելությունը ՄԱԿ-ին ուղղված նամակում Հայաստանին մեղադրում է Արցախում վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ մեծ թվով օտարերկրյա մարտիկներ, այդ թվում՝ հույների հավաքագրելու մեջ. հայտնում է Greek Military Portal–ը։
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին գրված նամակում, որն ուղղված է կառույցի գլխավոր քարտուղարին, Ադրբեջանը մեղադրել է Հունաստանին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին Արցախ տեղափոխելու մեջ:
Այստեղ ակներև է Թուրքիայի անմիջական մասնակցությունը, քանզի ՔԱԿ–ի հետ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի։
Մասնավորապես, առանց որևէ ապացույց ունենալու, նրանք մեղադրում են Olympic Airways-ին Իրաքից Հայաստան քուրդ զինյալների տեղափոխումը հեշտացնելու մեջ:
Այնուհետև ադրբեջանական նամակում ասվում է, որ Greek City Times-ը հայտնել է, որ զինյալների առաջին խմբաքանակը կազմված է լինելու Հունաստանի շուրջ 80 քաղաքացիներից, որոնցից մոտ 50-ը հայկական ծագման են, 30-ը էթնիկ հույն:
«Հունական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հայկական հավաքագրման մեջ ընդգրկվել է Հունաստանի 500-800 քաղաքացի, որոնցից ոմանք մարտական փորձ են ունեցել Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններում»,- հավելել են ադրբեջանցիները իրենց զեկույցում:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը խորամանկորեն լռել է այն փաստի մասին, որ հոկտեմբերի 26-ին Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից Հովիկ Քասաբյանը հայտարարել էր (իսկ հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Greek City Times թերթը), որ երկրից պաշտոնապես ոչ ոք չի գնացել կռվելու Արցախ:
Քասաբյանը բացատրել է, որ այն մարդիկ, որոնք գրանցվել են՝ Արցախ մեկնելու համար, հունահայեր են, որոնք ընդգրկված են միայն ցուցակում և կանչվելու են անհրաժեշտության դեպքում:
«Հայաստանի դեսպանությունը կորոշի՝ արդյո՞ք այդպիսի առաքելություն տեղի կունենա, բայց ես հավատում եմ, որ նման խնդրանք չի լինի», - ասել է նա:
«Այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում Հունաստանի արտաքին քաղաքականությունն արկածախնդրության ենթարկել»,- շարունակել է Քասաբյանը`հավելելով, որ «հույների ներկայությունը իրենց սահմաններից հեռու պատերազմում հղի է մեծ ռիսկերով»:
Սակայն ադրբեջանցիներն ամբողջովին անտեսել ենն Քասաբյանի այն բացահայտումները, որ էթնիկ հայ կամավորները ոչ թե պաշտոնապես ուղարկվել են Հունաստանից Արցախ, այլ պարզապես ընդգրկված են եղել ցուցակում, իսկ էթնիկ հույներին կտրականապես մերժել են տանել Արցախ՝ չնայած նրանց մեծ ցանկությանը և մտադրություններին: