|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Գեորգի Կատրուգալոսը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները: Կատրուգալոսն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար»,- նշել է Կատրուսգալոսը:
Նա շեշտել է նաև, որ երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն ու չսրել լարվածությունը: