Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն այս պահին ունի 200 մարդկային կորուստ, հայկական կողմը՝ 16 զոհ, մոտ 100 վիրավոր, որոնցից 10-ին տեղափոխել են Երևան՝ ըստ Yerkir.am-ի միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանն ունի նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ․ 30 տանկ, շուրջ 20 ԱԹՍ, 4 ուղղաթիռ։
Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները մշտապես ինտենսիվ կապի մեջ են միջազգային կառույցների հետ: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ կապի մեջ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Եկեք ես այս պահին չխոսեմ մեր զինված ուժերի մարտավարական գործողությունների մասին, արդյունքները բնորոշող տվյալներ չհաղորդեմ: Ասեմ, որ մեր գործողություններն միայն պաշտպանողական չեն եղել: Մարտն ավարտվում է, արդյունքները երևում են»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ բազմամարդ կամավորական խմբեր են մեկնում Արցախ, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ շատ շնորհակալ է բոլոր կամավորներից Հայրենիքին նվիրված աշխատանք կատարելու համար:
«Այստեղ մի կարևոր բան փաստենք, որ բոլոր աշխատանքները համակարգում է ՀՀ Զինված ուժերը: Ամեն ինչ պետք է իրականացվի ՀՀ Զինված ուժերի վերահսկողության ներքո»,-ասել է նա: