|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են:
Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:
Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:
Բ. Սահակյանը նշեց, որ Արցախը երբեք ագրեսոր չի եղել , բայց կանի ամեն ինչ Արցախում ապրող մարդկանց սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար»: