Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գուցե փոքր-ինչ շատ եմ զբաղեցրել նախագահի աթոռը, բայց իսկապես այսօր միայն ես կարող եմ պաշտպանել Բելառուսը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում. գրում է Sputnik-ը:
Նա նաեւ հայտարարել է, որ եթե հեռանա, իր համախոհներին կբզկտեն: Ավելին, Լուկաշենկոյի գնահատմամբ, ցույցերի կազմակերպիչներին ոչ թե Բելառուսը, այլ Ռուսաստանն է պետք:
Բելառուսի նախագահը նաեւ խոստովանել է, որ մարդկային տեսանկյունից իր համար վիրավորական են բողոքի ակցիաները, բայց ամեն դեպքում հասկանում է, որ Բելառուսի բնակչության մի մասը մոռացել է՝ ինչպիսին էր երկիրը 20 տարի առաջ:
Ի դեպ, Լուկաշենկոն արդարացրել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին՝ ասելով, թե նրանք պաշտպանել են իրենց երկիրը: Իսկ հանրության առաջ զենքով ներկայանալը պատճառաբանել է նրանով, թե ուզում էր ասել՝ ոչ մի տեղ չի փախչի ու պատրաստ է պաշտպանել իր երկիրը: