Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը պատմել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014 թվականին առաջարկել էր, իր գլխավորությամբ, ուկրաինա-բելառուսական միություն ստեղծել: Տուսկն այս մասին ասել է լեհական Onet պորտալին տված հարցազրույցում:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշում եմ՝ նախկինում ես այդ մասին չեմ խոսել, դա այն ժամանակ էր, երբ Մինսկն ուկրաինական ճգնաժամի թեժ օրերին զբաղվում էր Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությամբ: Այդ ժամանակ ինձ զանգահարեց Լուկաշենկոն, ես դեռ վարչապետ էի, և ուղղակիորեն առաջարկեց համոզել ԵՄ-ին, որ ինքը կարող է ուկրաինական խնդրի խաղաղ լուծման երաշխավորը լինել»:
Տուսկի խոսքով՝ Լուկաշենկոն այն ժամանակ ակնարկել էր, որ դա Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունները կանգնեցնելու միակ միջոցն է: «Ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ իշխանությունը կորցնելու վախի պատճառով: Բոլորն այն ժամանակ վախենում էին, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ղրիմի բռնակցումից հետո, իսկ Լուկաշենկոն վախենում էր իրադարձությունների անվերահսկելի զարգացումից, որի զոհը կարող էր դառնալ ոչ միայն Ուկրաինան, այլև Բելառուսը: Եվ դա կարող էր նաև իր վերջը նշանակել»,- հստակեցրել է նա: