|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Բելառուսական զորքերը մտել են Ուկրաինա` Չեռնիգովի շրջան. Ուկրաինայի հատուկ հաղորդակցության և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության տվյալներով՝ տեղեկությունը հաստատել է պաշտպանության ուժերի «Հյուսիս» մարզային վարչության ներկայացուցիչ Վիտալի Կիրիլովը։
«Բելառուսը մտել է պատերազմի մեջ, բելառուսական զորքերը մտել են Չեռնիգովի շրջան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սլաբին, Պակուլ և Միխայլո-Կոցյուբինսկի գյուղերի բնակիչները հայտնում են ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին, որի վրա սպիտակ շրջանակ է նկարված։
Սարքավորումների տեղաշարժն ուղեկցվում է բջջային կապի խլացմամբ։
Միխայլո-Կոցիուբինսկի բնակիչների խոսքերով՝ ժամը 11:30-ին անցել է բելառուսական 33 միավորից բաղկացած շարասյուն, որից 11-ը՝ գրադներ։ Բջջային կապը նորից խափանվել է, գնում են Սլաբինի կամ Պակուլի ուղղությամբ։