Փոխարժեքներ
03 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.99 |
EUR | ⚊ | € 406.68 |
RUB | ⚊ | ₽ 3.9947 |
GBP | ⚊ | £ 488.85 |
GEL | ⚊ | ₾ 139.91 |
Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։
Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։