կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 13:21
Քաղաքական

Լուկաշենկոն ևս մեկ դեսպանի է հեռացրել. նա ցուցարարներին աջակցություն էր հայտնել

Լուկաշենկոն ևս մեկ դեսպանի է հեռացրել. նա ցուցարարներին աջակցություն էր հայտնել

Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյը հեռացվել է պաշտոնից և զրկվել դիվանագիտական կոչումից. հայտնում է thediplomatinspain.com-ը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանը, որում նշված է՝ նա հեռացվում է պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար։

Դեսպանն ավելի վաղ կոչ էր արել վերահաշվարկել քվեները և առաջարկել բաց դատական նիստեր անցկացնել նրանց հանդեպ, ովքեր բողոքի ակցիաների ժամանակ ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին։

Ավելի վաղ Լուկաշենկոն հեռացրել էր Սլովակիայում դեսպան Իգոր Լեշչենյային. նա հրապարակավ դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ կոշտ ուժի կիրառումը։