կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-30 11:48
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը Լյուքսեմբուրգի դեմ խաղից առաջ

Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը Լյուքսեմբուրգի դեմ խաղից առաջ

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 2-ից 6-ը կացնկացնի մարզահավաք՝ հանգրվանելով «Անի Գրանդ Հոթելում» և մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Սեպտեմբերի 6-ին թիմը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի 2021թ. Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի  հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի թիմի հետ:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան – «Փյունիկ»

Արմեն Ներսեսյան - ԲԿՄԱ

Վարդան Շահատունի - «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան – «Ուրարտու»

Հովհաննես Նազարյան – «Շիրակ»

Արսեն Սադոյան – «Շիրակ»

Յուրի Մաղաքյան – «Արարատ»

Հրաչյա Գեղամյան – «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ»

Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»

Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա»

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Պետրոս Աֆաջանյան - «Շիրակ»

Հարձակվողներ

Աբրահամ Պորտուգալյան – «Ուրարտու»

Արմեն Հովհաննիսյան - «Նիտրա» (Սլովակիա)