կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 16:51
Սպորտ

Իտալիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի և Դանիայի դեմ խաղերում

Իտալիայի հավաքականի  կազմը՝ Հայաստանի և Դանիայի դեմ խաղերում

Հայտնի է Իտալիայի ազգային հավաքականի ընդլայնված կազմը` Հայաստանի և Դանիայի հետ խաղերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Ֆեդերիկո Մարկետի («Լացիո»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ):

Պաշտպաններ. Իգնասիո Աբատե («Միլան»), Ֆեդերիկո Բալցարետի («Ռոմա»), Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Դավիդե Աստորի («Կալյարի»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»), Լորենցո Դե Սիլվեստրի («Սամպդորիա»):

Կիսապաշտպաններ. Դանիելե դե Ռոսի, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Էմանուելե Ջակերինի («Սանդերլենդ»), Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Ռիկարդո Մոնտոլիվո, Անդրեա Պոլի (երկուսն էլ՝ «Միլան»), Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»), Մարկո Վերատի, Տիագո Մոտա (ՊՍԺ), Անտոնիո Կանդրեւա («Լացիո»):

Հարձակվողներ. Մարիո Բալոտելի («Միլան»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Ալբերտո Ջիլարդինո («Ջենոա»), Պաբլո Օսվալդո («Սաութհեմփթոն»): Ջուզեպե Ռոսի («Ֆիորենտինա»), Ալեսիո Չերչի («Տորինո»):

Հիշեցնենք, որ հեկտեմբերի 11-ին իտալացիները Կոպենհագենում կմրցեն դանիացիների հետ, իսկ 4 օր անց Նեապոլում կընդունեն Հայաստանի հավաքականին:

8-րդ տուրից հետո B խմբում առաջին տեղն ապահոված Իտալիայի թիմն ունի 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Չեխիայի եւ Հայաստանի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթան՝ 3։