|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած: Իսկ ահա Եվրամիությունը, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները, կոչ է արել Ռուսաստանին չմիջամտել Բելառուսի ներքին գործերին:
Կառույցին հատկապես մտահոգել է Պուտինի օրերս արած հայտարարությունը, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ է ձեւավորվել, որը կօգտագործվի Բելառուսում, եթե իրավիճակն այնտեղ դուրս գա վերահսկողությունից:
Բեռլինում հավաքված Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նաեւ համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ 20 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ արդեն 21-րդ օրն է՝ Բելառուսում հետընտրական ցույցերը ու բողոքի ակցիաներ են անցկացվում: