Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում եղել է 215 դիտորդ ԱՊՀ տարբեր երկրներից. լրագողներին այսօր հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:
Նա ներկայացրեց ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի եւ բուն ընտրությունների գործընթացների` իրենց դիտարկման արդյունքները: Բանախոսը նշեց, որ Հայաստանի նախագահական ընտրությունները, դիտորդների կարծիքով, նորմալ ընթացք են ունեցել: Դիտորդը գովեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, անդրադարձավ նախընտրական շրջանին` նշելով, որ բոլոր թեկնածուներն ունեցել են իրենց ասելիքը հանրությանը ներկայացնելու հնարավորություն եւ այլն:
Լեբեդեւը նշեց նաեւ դիտորդների արձանագրած մի քանի խախտումներ: Մասնավորապես` նա անդրադարձավ ընտրացուցակներին, երբ մարդիկ իրենց անունները չեն կարողացել գտնել, խոսեց նախագահի թեկնածուներից մեկի նկարը ընտրատեղամասում փակցված լինելու դեպքի մասին` նշելով, սակայն, թե դրանք մասսայական բնույթ չեն կրել ու չեն ազդել ընտրությունների բուն ընթացքի:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչը հատկապես կարեւորեց, որ Հայաստանը դիտարկվում է որպես բարեկամ կողմ, ուստի վատ բաներ բարեկամների մասին ասել ինքը չի ուզում, առավել եւս, երբ դրանք հիմնականում տեխնիկական բնույթ են կրել: Լեբեդեւը հիշեց նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին:
Լեբեդեւն ընթերցեց ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը` փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների մասին եւ հիշեցրեց, որ այն ստորագրել են առաքելության մասնակից բոլոր երկրների խմբերի ղեկավարները:
Նա նշեց նաեւ Հայաստանի ընտրական գործընթացներին վերաբերող այլ մանրամասներ եւս, որոնց կարող եք ծանոթանալ տեսանյութում: