Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին և հետևողական լինել դրանց լուծման հարցում։ Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, և իշխող ուժը քննարկել է դրանց մասնակցության հարցը, պատգամավորներին ասել են՝ մրցունակ թեկնածուներ աչքի տակ առնել, որպեսզի կուսակցությունը քննարկի նրանց առաջադրման հարցը։
Այս օրերին մարզային ակտիվ այցելությունների, աջակիցների և գործընկեր ուժերի հետ հանդիպումների մեջ են նաև ընդդիմադիր կուսակցությունները. իշխող ուժը որոշել է հակաքայլեր ձեռնարկել, մեղմել բնակչության դժգոհություններն ու լուծում տալ կուտակված խնդիրներին։ Ասվել է՝ թույլ մի տվեք, որ ընդդիմությունը դժգոհությունները գեներացնի և մեր դեմ օգտագործի։ Ի դեպ, ներկա են եղել ոչ բոլոր մարզային պատգամավորները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում