կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-05 12:35
Հասարակություն

Հատուկ քննարկման առարկա դարձավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը. Իշխան Սաղաթելյան

Հատուկ քննարկման առարկա դարձավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը. Իշխան Սաղաթելյան

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Շարունակվում են մեր մարզային հանդիպումները։

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։

Հատուկ քննարկման առարկա դարձավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։

Շիրակցի մեր ընկերներն ու համակիր շրջանակները վճռական են և մեզ հետ միասին պայքարում են ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգները չեզոքացնելու, անվտանգ ու ուժեղ երկիր կառուցելու համար»,- գրել է նա։