Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Համացանցում շրջանառվում է Երեւանի մանկական երկաթուղու կառուցապատման եւ բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։
Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։
Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից։
Հավելենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Երևանի մանկական երկաթուղին կարող է դառնալ գերժամանակակից թեմատիկ մանկական այգի: