| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Մայր Հայաստանի» խմբակցության անդամներն այցելել են Երևանի մանկական երկաթուղի և անդրադարձել այգում առկա խնդիրներին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ այցելել էինք Երևանի մանկական երկաթուղի։ Այգու, մեղմ ասած, անբարեկարգ վիճակը մտահոգիչ է։ Ամեն րոպե կոտրվելու ենթակա փտած ծառերը, խիստ աղտոտված տարածքը և մանկական այգուն ոչ բնորոշ այլ տեսարանները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում խնամված, գեղեցիկ միջավայր ապահովելու և այգին իր նպատակին ծառայեցնելու համար։
Փոխարենը Մանկական երկաթուղին կարող էր հրաշալի վայր դառնալ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար` մանավանդ ամռանն իրենց հագիստը կազմակերպելու առումով։
Ուրախալին միայն այն է, որ այգու առողջ ծառերը, ըստ իրենց սովորության, դեռ չեն կտրել»։