|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան վրա ձյուն է տեղացել։ Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրերով շարունված տեղումների հետևանքով Արարատի գագաթը ծածկվել է ձյան ճերմակ շերտով։
Այս մասին հաղորդում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իգդիրում գործող Լուսանկարների, շրջագայության, մշակույթի և բնության ակումբի նախագահ Մուհամեդ Աքքուշը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արարատ լեռան վրա տեղացած ձյունը ձմռան գալուստն է ավետում․
«Արարատ լեռան վրա տեղացած ձյունն ընկալում ենք որպես ձմռան ավետում և առաջին քայլի նշան դեպի ձմեռ։ Գիշերը ձյուն տեղաց՝ մեզ ուղերձ հղելով, թե պատրաստվեք, ձմեռը մոտենում է»։ Առաջինը հենց այս լեռան գագաթին է ձյուն տեղում, ձմռան առաջին ավետումը այստեղից է ստացվում»։
Լուսանկարները և հրապարակումը՝ Հյուսեին Յըլդըզի / «Անադոլու» գործակալություն
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net