կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 11:19
Հասարակություն

Հ.Մ.Ը.Մ.-ականները Արարատ լեռան վրա ուխտել են պայքարել Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման համար. տեսանյութ

Տեղեկացրել ենք, որ հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը:

Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն այդ օրը ուրախությամբ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում այդ օրը կբոցավառվեն չորս ջահեր, որոնք բերվել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռից։ Նա նշեց, որ այդ վայրերից բերվել է նաև մի բուռ հող, որոնք օրվա առիթով ամփոփվելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ծառատնկման ժամանակ։

Արարատ լեռան վրա Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր մասնաճյուղերի 16 խմբապետներ ուխտել են հավատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ին, հայրենիքին և շարունակել Հայ Դատի արդար հատուցմանն ուղղված ջանքերը:

«Մենք` Հ.Մ.Ը.Մ.-ական քույրեր-եղբայրներ, կուխտենք միշտ հավատարիմ մնալ Հ.Մ.Ը.Մ.-ի նպատակներուն, անկախ հայրենիքի պետականության, անոր դրոշին, զինանշանին և հզոր բանակին: Կուխտենք այս վայրեն` Արարատի լեռան ստորոտեն, ամբողջ աշխարհին հիշեցնել, որ մենք հավատավոր առաջնորդներն ենք Մեծ Եղեռնի սերունդներուն և ուխտյալ զինվորները` մեր նահատակներու արդար դատին: Կուխտենք մեր բոլոր ուժերով պայքարիլ` ապահովելու համար հայրենյաց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: Կուխտենք»:

Հիշեցնենք, որ թուրք ոստիկանները փորձել էին խոչընդոտել Հ.Մ.Ը.Մ.-ականների աղոթքին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, սակայն համառ «դիմադրությանն» արժանացած ոստիկաններին այդպես էլ չէր հաջողվել հասնել իրենց նպատակին: