|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կիևում անոմալ եղանակ է: Տոննաներով տեղացած ձյան հետևանքով մարտի 25-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր. հայտնում է Dni.ru-ն:
1 օրում տեղացած` 40 միլիոն տոննա ձյունը ծածկել է ուկրաինական մայրաքաղաքը` կաթվածահար անելով երթևեկությունը: Շուրջ 22,3 հազար մարդ և 5,3 հազար միավոր սարք են լծվել Կիևը ձյան շերտերից ազատելու գործին: Ի դեպ, տեղումները դեռ շարունակվում են:
Ըստ ուկրաինացի օդերևութաբանների` ձյունը շուտ չի հալչի: