Փոխարժեքներ
12 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը տեղափոխվել է «Լոռի»։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եղիազարյանը «Ուրարտուի» /«Բանանց»/ սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։ «Ուրարտու»-2-ի կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18 հավաքականներում։ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում, ավագի թեւկապով, մասնակցել է Մ19 ՈՒԵՖԱ Եվրոյին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։ Ընդհանուր առմամբ Մ19 հավաքականում անցկացրել է 15 հանդիպում։
Եղիազարյանի հետ կնքվել է պայմանագիր 1+2 ֆորմատով։