Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակումն այն մասին, որ Հայաստանը վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում երկրորդն է, այնքան է զայրացրել ՀԱԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանին, որ ՀՀԿ անդամ եւ իր վաղեմի բարեկամ Համլետ Հարությունյանի հետ կայացած այսօրվա բանավեճում նա բառիս բուն իմաստով դուրս եկավ ափերից եւ, քննադատության թիրախն ուղղելով վարչապետի կողմը, ընդգծված հակակրանքով բղավեց. «Առաջարկում եմ, որ մեր վարչապետը` Տիգրան Սարգսյանը, գնա իրան կախի, որ իմ երկիրը 176-րդ տեղում ա: Եթե նա նամուս ունենա, ընդհանրապես չի երեւա, տնից դուրս չի գա, ներողություն կխնդրի, կգնա, կջանդամվի Կիրովական, չգիտեմ որտեղ, Իսպանիա... Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, էս հանրապետականներն էլ կպրծնեն իրանց ապրանքից»:
«Գուրգեն ջան, չի կարելի անձնական վիրավորանքներ հասցնել»,- նրան կոռեկտության կոչ արեց Համլետ Հարությունյանը` նշելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավական բարդ իրադրություն է առաջացրել ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում:
«Մեզ պետք է ազատվել մոնոպոլիստական կապիտալիզմից, եւ մեր երկիրը խելքի կգա... ի՞նչ ճգնաժամ, ի՞նչ բան»,- նրան հակադարձեց ՀԱԿ անդամը` հավելելով, որ այս «կատաղած ու շնացած կապիտալիզմի ձեռքը ժողովուրդը կրակն է ընկել»:
Այս ամենի լուծումն ընդդիմադիր գործիչը, իհարկե, համարեց արտահերթ ընտրությունների անցկացումը:
«Բա ի՞նչ անեն, որ արտահերթ չպահանջեն: Բա ի՞նչ լոզունգով իրենց գոյությունն ու քաղաքական կշիռն ապացուցեն»,- նկատոց Հ Հարությունյանը: Հետո ավելացրեց, որ Հայաստանում ո'չ նախագահական եւ ո' չ էլ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, ավելին` Սերժ Սարգսյանը քաղաքական այլընտրանք չունի: