կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 11:15
Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը

Նոյեմբերի 23-ին երկարատև հիվանդությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը:

 

Գեղանկարիչը ծնվել է 1947թ. օգոստոսի 16-ին Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1970-ից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային խմբակային ցուցահանդեսների և բիենալեների` Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Իտալիայում, Չինաստանում և այլուր: 1981-88 թթ. եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը: 1983-ից ունեցել է ավելի քան 20 անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Ֆելիքս Եղիազարյանը 1974-ից՝ Հայաստանի նկարիչների միության, 1997-ից՝ նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ է, եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ:

 

Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:

 

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր ցավակցություն է հայտնում անվանի նկարչի մահվան կապակցությամբ: