|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայում և աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն.հայտնում է Yerkir.am-ը՝ Variety-ին հղումով։
Նշվում է՝ փառատոնը չի կայանա մայիսին, այս պահին քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը։ Այն կարող է կայանալ հունիսի վերջ-հուլիսի սկզբին։
Միևնույն ժամանակ կազմակերպիչներն շեշտել են, որ վերջնական որոշման մասին կտեղեկացնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։
Հիշեցնենք՝ Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում, մայիսի 12-23-ը. այն անցկացվում է ամեն տարի՝ 1946 թվականից ի վեր։