|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին: Ձերբակալվածների թվում են Սիրիայի 7 քաղաքացի և 2 լիբանանցի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 12-ին 2 մահապարտ-ահաբեկիչ մոտոցիկետլով պայթյուններ էին իրականացրել Բեյրութի շիա մզկիթում եւ առեւտրի կենտրոնի մոտ, ինչի հետևանքով 41 մարդ զոհվել էր, ավելի քան 200-ը` վիրավորվել: