|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ո՞Վ ԿՍՊԱՍԵՐ․․․
Այսպիսով, մեր սերունդը նույնպես ականատես եղավ հայ ժողովրդի հերթական գաղթին և ցեղասպանությանը։ Ո՞վ կսպասեր, որ այն սահմռկեցուցիչ պատմությունները, որ լսել էինք մեր մեծերից, 21-րդ դարում, մեր աչքի առաջ կկրկնվեն և մենք, իբր ունենալով պետություն, զինված ուժեր՝ անօգնական, ընդամենը դիտորդի կարգավիճակում կլինենք։ Եթե, ավելի քան 100 տարի առաջ, ցեղասպանություն կազմակերպիչներն ու իրականացնողները երիտթուրքերն էին, ապա այսօր կազմակերպիչները քպ-ական երիտհայերն են, իրենց գարշապետի գլխավորությամբ, իրականացնողները՝ նրանց դաշնակից ադրբեջանցիները։
Այլևս չփնտրեք այլ մեղավորներ՝ հավաքական արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա։ Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք վռնդել և հաշվեհարդար տեսնել դավաճանական քպ-ական խմբակին։
ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ․․․»: