Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։
ՏարածքայինկառավարմանևզարգացմաննախարարՍուրենՊապիկյանըտեղեկացրելէ, որհանրապետության 37 համայնքներիցստացվելէսուբենցիայի 42 ծրագրայինհայտ, որոնցընդհանուրգումարըկազմելէ 1,598 մլրդդրամ։Նախարարիզեկուցմամբնշվածգումարիցհամայնքներիկողմիցֆինանսավորումըկազմումէ980,3 մլնդրամ, պետականբյուջեիցտրամադրվողսուբվենցիայիչափը` 642,8 մլնդրամ, իսկ 598,4 հազարդրամըմասնավորհատվածիմիջոցներնեն:
Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 38 ծրագիր: Նշված ծրագրերը նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաևմանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մշակութային տների, հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր իրականացնելու համար։