|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերևույթ կատարված գողության փորձի հանգամանքները:
2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցից «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք վերոնշյալ հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում վերոնշյալ տղամարդկանցից 3-ը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: