Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Երկուշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Բելառուսում անցկացվող ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակից և կոչ է անում Բելառուսի կառավարությանը «չխառնվել խաղաղ հավաքներին և չօգտագործել ցուցարարների դեմ բռնություն», - հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան անհանգստություն էր հայտնել Բելառուսի ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Երկրի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Լոնդոնը անընդունելի է համարում անցած գիշեր դիտարկված «բողոքի ցույցերի բռնի ճնշումը»:
ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելի և ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Օլիվեր Վարեհյայի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Բելառուսում անցկացվող նախագահական ընտրությունները տեղի են ունեցել «երկրի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և անընդունելի բռնությունների արդյունքում»:
«Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի բելառուսական իշխանությունների կողմից ուժի գործածումը կանխելու համար» , - երկուշաբթի հայտարարել էր Լեհաստանի արտգործնախարար Ժակեկ Չապուտովիչը: