|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 25-ին Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir):
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարևորելով ազատ մամուլի դերակատարումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը: