|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունը զգալի վնասներ է հասցրել հայկական թաղամասերին։ Բեյրութն արդեն հայտարարվել է աղետի գոտի իսկ Լիբանանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Պայթունի հետևանքով զոհերի թիվը հատել է 100-ը, վիրավորներինը՝ 4000-ը։ Նախնական տվյալներով պայթունի հետևանքով 3 հայ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Պայթունից տուժել է հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը, վնասվել են՝ Կիլիկիո Կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Մայր Տաճարը, Լիբանանի Ազգային Առաջնորդարանը,Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը, ՀՅԴ Սարդարապատ ակումբը, ՀՅԴ «Աբո Աշչյան» Երիտասարդական կենտրոնը։
«Վանա ձայն» ռադիոկայանի աշխատակիցները ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում են վերջին մանրամասները: