|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կարող է՞ պատահել այս հանրաքվեն հենց դրա համար են արել, որ քաղաքական ուժերը դիրքավորվեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մամուլի ասուլիսում։
«Որովհետև եթե նայում ես խնդրին՝ ո՞րն է այն շտապողականության պատճառը զուտ մեկ՝ ՍԴ վերաբերյալ բավականին ոչ կոռեկտ ձևով քննարկված և ընդունված որոշումը դնել հանրաքվեի, այլ բան չի մնում մտածել։ Ես, օրինակ, մտածում էի, որ դա հնարավոր է ապագայում՝ ապրիլին»,-ասաց նա։
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ այն նշանակությունը, որ տրվում է այս հանրաքվեին, դուրս է այն հարցապնդումից, որը կա նախագծի մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 5-ին նշանակվել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Սահմանադրության դրույթներից մեկի փոփոխմամբ մտադիր են դադարեցնել ՍԴ 7 անդամների լիազորությունները։ Շատ իրավաբանների գնահատմամբ՝ գործընթացը հակասահմանադրական է, քանի որ փոփոխությունների նախագիծը ոչ միայն ապօրինի շրջանցել է ՍԴ վավերացումը, այլև չի պահպանվել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ փաստաթուղթը հանրաքվեի ուղարկելու հարցում։
Մանրամասն՝ տեսանյութում․