Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անօրինական հրամանը կատարողը նույնչափ գործում է հանցագործություն, որքան հրամանն արձակողը՝ ըստ Yerkir.am-ի Նյուրնբերգյան այս սկզբունքը հիշեցրեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը օրենքին և Սահմանադրությանը ինքնիրավչություն է, որը քրեական օրենսգրքով պատժելի հանցագործություն է։
«Ես առաջարկել եմ կազմակերպել ազգային քաղաքացիական տրիբունալ։ Ի՞նչ է դա տալիս․ մինչև հիմա կա՛մ իրենց մոլորված ներկայացնողներ կան, կա՛մ իրականում մոլորվածներ։ Այդ տրիբունալը պետք է շարադրի անօրինականությունները և դրանց հետևանքները, այն ինչ տեղի է ունեցել պատերազմում՝ ցեղասպանական այդ ագրեսիան, այլև հետևանքները, այդ գնահատականը դեռ տրված չէ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա նկատեց, որ դատարանների հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը նոր չէ, նա ընդհանրապես գտնում է, որ բոլորը պետք է ենթարկվեն իրեն։
«Նույնիսկ միապետն այդպես չի մտածում, որովհետև միապետները դաստիարակվում են այլ նորմերով։ Ու անգամ երբ միապետն ընդունում է իր որոշումը, ընդառաջ է գնում բոլոր կարծիքներին, որ համապատասխանում են օրենսդրությանը և պետության անվտանգությանը»,-ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը շարունակելու մասին դատարանի որոշումը Փաշինյանի կողմից չկատարելը և ԳՇ նոր պետ նշանակելը սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործություն է։
«Հոդվածները բնութագրում են հանցագործության նշանները, և, այս առումով, նորություն չեմ տեսնում։ Նորությունն այն է, որ առաջին անգամ նորանկախ Հայաստանում ունեցան իրավիճակ, որ անօրինության ուժով բերվեց, նշանակվեց ԳՇ պետ։ Արտակ Դավթյանը, գիտենք, որ անօրինություն է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա պարզաբանեց, որ ինքը վրդովվում է, որ բանակի գեներալն է հայտնվում անօրինության թիրախում․ սա պետության դեմ հանցագործություն է։
Մանրամասն՝ տեսանյութում․