կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 20:54
Քաղաքական

Հավաքների ազատությունը պայմանական է տրված, ցանկացած պահի, երբ իշխանությունը զգա՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային գործողության, կսահմանափակի այդ իրավունքը. Արծվիկ Մինասյան

Հավաքների ազատությունը պայմանական է տրված, ցանկացած պահի, երբ իշխանությունը զգա՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային գործողության, կսահմանափակի այդ իրավունքը. Արծվիկ Մինասյան

Երբ մարտին առաջին անգամ արտակարգ դրություն սահմանվեց Հայաստանում, շատ  կարճ ժամանակ անց Դաշնակցության գերագույն մարմինը առաջարկեց, որ սահմանափակումները, որոնք բխում են հանրային առողջության պահպանումից, ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակների վերաբերյալ օրենսդրության շրջանակներում կարգավորվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝անդրադառնալով 5-րդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելու որոշմանը:

Նրա համոզմամբ՝ դրա համար անհրաժեշտ էին ընդամենը  օրենսդրական փոփոխություններ, որտեղ սակայն, պետք է հստակ սահմանվեն չափորոշիչներ, գործողություններ և այդ գործողությունների արդյունավետության գնահատումը:

«Բայց մենք տեսանք, որ իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ պատրվակ բերելով կորոնավիրուսի համավարակի տարածման ցուցանիշները, ամեն անգամ գնաց երկարացման ճանապարհով՝ հիմնականում խնդիր դնելով սահմանափակել քաղաքացիների քաղաքական և հանրային մի շարք իրավունքներ՝ հաճախ նաև անտրամաբանական սահմանափակումների ենթարկելով, ինչը դժգոհությունների հսկայական առիթ դարձավ»,- նշեց նա:

Մինասյանի խոսքով՝ իշխանությունը դաս չքաղեց այս ամենից: «Թեև անցյալ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հրապարակավ խոստացավ, որ լինելու է օրենսդրական փոփոխություն և այլևս արտակարգ դրության մասին չենք խոսի, բայց մենք տեսանք, որ հերթական անգամ երկարացվում է. սա նշանակում է երկու բան՝ առաջինը պատրաստ չեն և չեն պատկերացնում՝ ինչպես պետք է իրականացնեն այդ փոփոխությունները, քանի որ սահմանափակումները ոչ միայն համավարակի դեմ պայքարի համար են, այլ նաև նպատակ ունեն քաղաքական որոշակի շահախնդրություն՝ սահմանափակել անձանց քաղաքական իրավունքների իրացումը՝ հավաքների, բողոքի իրավունքը և այլն»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: