Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՍԴ դատավորի պաշտոնում առավելագույնս կապահովեմ անկախությունը, ապաքաղաքականացվածությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Վահրամ Ավետիսյանը, որի թեկնածությունը ՀՀ կառավարությունը առաջադրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
«Ժողովրդավարական արժեքները կարծրացած կատեգորիաներ չեն, դրանց նկատմամբ մոտեցումները ապրում են էվոլյուցիա և ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի իրավունքներն ու ազատությունները, պետք է գորխի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեությունը»,-ասաց Վահրամ Ավետիսյանը։
Նա նշեց, որ իր մոտեցումները առավել հանգամանալից կներկայացնի Ազգային ժողովում:
Վահրամ Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով դադարում են ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նածագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է իբրև ՍԴ դատավոր։ Օրենքն ուժի մեջ է մտել և առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։ Ընդդիմադիր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության դիմումը ՍԴ, որով վիճակում էր այս օրենքի սահմանադրականությունը, դեռ հայտնի չէ՝ վարույթ ընդունվել է, թե ոչ․ 20-օրյա ժամկետը լրացել է, բայց պատասխան չկա։
Մանրամասն՝ տեսանյութում․