Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին և առանձնացրել երեք կարևոր կետեր։ Ակադեմիկոսը, մասնավորապես, նշել է.
«Սիրիայի խորհրդարանի բանաձևը կարևոր է երեք առումով։ Նախ՝ բանաձևում առկա է ,,Արևմտյան Հայաստան,, բառակապակցությունը, որը փաստում է նաև հայության հայրենազրկման հանգամանքը, որը կարևոր է տարածքային հատուցման խնդիրն առաջ տանելու համար։
Երկրորդ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի երկրում, որի տարածքում բնաջնջվել է տարագիր հայությունը՝ Դեր Զորում, Հալեպում, Ռաքքայում, Ռասուլ Այնում, Մարգադեում և այլուր, որի անմիջական վկան եղել են տեղի արաբները։
Երրորդ՝ Սիրիան Լիբանանից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միջին Արևելքի երկրորդ երկիրն է և զուտ իսլամական-արաբական առաջին պետությունը։ Դա կարող է ճանաչման հարցում ճանապարհ հարթել տարածաշրջանի մյուս պետությունների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Իրանի, Իրաքի համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կյանքի կոչեցին այս պատմական իրադարձությանը»,-գրել է Մելքոնյանը: