Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI-ՀԴԲ) ուսումնասիրություն է սկսել մի շարք թուրք-ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ կազմակերպությունները ստեղծվել են վերջին 2 տարվա ընթացքում և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան հետ համատեղ զբաղվում են Թուրքիային հետաքրքրող հարցերով, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հարցով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
ՀԴԲ-ն քննության շրջանակներում հարցաքննել է «Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի», որը գործում է 100-ից ավել թուրք-ամերիկյան միությունների օժանդակությամբ, և «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» ղեկավարներին:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խոսնակ Մարկ Ռայմոնդին հրաժարվել է մեկնաբանություններ տալ գործի վերաբերյալ: Հետևաբար դեռևս պարզ չէ՝ ուսումնասիրության արդյունքում հետաքննություն կսկսվի, թե ոչ:
Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ ՀԴԲ-ն իրենց նկատմամբ հետաքննություն չի իրականացնում: