Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, անգամ արդեն կան երկրներ, որոնք իրականացրել են գնում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով քննարկմանը, որ կորոնավիրուսի պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար։
«Մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ: Հիմա մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը:
Իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է՝ պարզաբանեց առողջապահության նախարարը:
«Ավելին ասեմ, ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով արդեն արտադրել են։ Խոսքն այստեղ հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու: Ամենայն հավանականությամբ, հաստատումը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ամենահավանականը համարել էր «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի գնումը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, վտանգավոր է, իսկ Թորոսյանը հնարավոր է անձնական շահագրգռություն ունենա այն ձեռք բերելու հարցում։
Մանրամասն՝ տեսանյութում․