կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 14:30
Աշխարհ

Սպիտակ տան խոսնակը հաստատել է նոր պատժամիջոցները Չինաստանի դեմ

Սպիտակ տան խոսնակը հաստատել է նոր պատժամիջոցները Չինաստանի դեմ

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին հաստատեց, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել նախագահից Չինաստանի մասով մեր առաջիկա գործողությունների կապակցությամբ, բայց դուք կլսեք մի քանի հետագա գործողությունների մասին, որոնք վերաբերում են Չինաստանին: Այնպես որ, ես կարող եմ հաստատել դա»։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը լրագրողներին հայտնել էր Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առաջիկա միջոցառումների մասին: