|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է UEFA Playmaker ծրագրին: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ Playmaker ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և աշխարհահռչակ Դիսնեյ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է Դիսնեյի հերոսների շնորհիվ խթանել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածումն ու խթանումը։
Հայաստանը առաջին երկրներից է, որը ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոններ, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկ երեխաները կկարողանան Դիսնեյի հերոսների պես զբաղվել ֆուտբոլով։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։