Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (draft.am) հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի վերաբերյալ փոփոխությունները:
Հանրակրթության պետական չափորոշչի նախագծում սահմանված են մի շարք փոփոխություններ՝ աշակերտների գնահատման, որոշ առարկաների միավորման այլ առարկաներում, դպրոցի կողմից ուսումնական պլանի ձևավորման հետ կապված:
Ըստ նոր փոփոխությունների՝
Շարունակվելու է կիրառվել գնահատման 10 միավորային սանդղակը: Սակայն 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:
1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվելու: Ընթացիկ գնահատումը կատարվելու է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատականը կկազմվի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագրի տեսքով:
5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից կգործի միավորային գնահատումը:
5-րդ և 6-րդ դասարաններում «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը կներառվեն մեկ առարկայի մեջ, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
«Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով: