|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լեոնարդո դա Վինչին տեսողության բացառիկ առանձնահատկություն ուներ, որն օգնում էր նրան նկարներ ու տարաբնույթ նախագծեր ստեղծելիս: Շվեյցարական Բազելի համալսարանի գիտնականները եզրակացության են հանգել, որ գիտնական-նկարիչը «գերարագ հայացք» է ունեցել, որի շնորհիվ կարողացել է տեսել է աշխարհը կարծես դանդաղեցված նկարահանման ռեժիմում: Այսպես` դա Վինչին տեսել է ճպուռի թևերի շարժումները, որը տեսնելու համար սովորական մարդկանց հատուկ տեխնիկա է հարկավոր. ըստ yerkir.am-ի` գրում է The Daily Mail-ը:
Հետազոտության հեղինակները վերլուծել են իտալացի վարպետի նկարները: Հիմնվելով դրանց մանրամասնությունների վրա` նրանք եզրակացրել են, որ դա Վինչին կարողացել է վայրկյանում 50-ից 100 «կադր» տեսնել, մինչդեռ սովորական մարդու այդ ցուցանիշը 20-40 է: Այդպես է նա նկատել, որ ճպուռների առջևի թևերը թռիչքի ժամանակ բարձրանում են, իսկ հետևինները` իջնում: Այդ շարժումը շատ արագ է կատարվում: Երբ ժամանակակից գիտնականները փորձել են հետևել միջատին չզինված աչքով, դա չեն նկատել: Բայց դա Վինչիի աչքերը սուր են եղել…
Ըստ գիտնականների` այդ առանձնահատկության շնորհիվ է վարպետը որսացել Մոնա Լիզայի ակնթարթային ժպիտն ու պատկերել այն:
Դեռևս պարզ չէ` «արագ տեսողությունը» գենետիկական շնո՞րհ է, թե՞ կարելի է վարժություններով ձեռք բերել: