|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Հանդիպումը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Քննարկվել է Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ անվճար և որակյալ կրթության հարցը: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է ուսման վճարների փոխհատուցման և որակյալ կրթության մշակման փուլում գտնվող հայեցակարգը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Ներկաները նախարարին են առաջադրել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցմանը, անվճար կրթություն-կրթության որակ փոխազդեցության արդյունավետությանը, գնահատման մեխանիզմների վերահսկմանը և թեմային վերաբերող այլ հարցեր: Ներկայացվել են նաև առաջարկներ:
Ելույթներով հանդես են եկել ուսումնական հաստատությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: