կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-18 22:42
Աշխարհ

Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները

Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի դեմ պայքարի, դրանց համար նախատեսվող տուգանքների, ինչպես նաև պետության և հասարակության նկատմամբ վիրավորանք պարունակող տեղեկատվության տարածմանը հակազդող օրենքները:Այդ փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:Փաստաթուղթը սահմանում է այն  տվյալների հասանելիության սահմանափակման կարգը, որոնք  անբարեխիղճ ձևով  վիրավորում են մարդկային արժանապատվությունը և հասարակության բարոյականությունը, հասարակության և պետության նկատմամբ ակնառու անարգանք են արտահայտում, նաև պետական խորհրդանիշների, Սահմանադրության ու պետական իշխանությունը իրականացնող մարմինների նկատմամբ: