|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 10։38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյանի փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին:
Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է ժամը 13:06-ին:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են առաջին օջախում (մոտ 9000 քմ) այրվել են մոտ 3 քմ կուտակած խոտ և 60 ծառ, իսկ երկրորդ օջախում (մոտ 5000 քմ)՝ 40 ծառ:
Հրդեհը մարվել է ժամը 13:32-ին: