|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը:
Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական եւ կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցերին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում