կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 14:26
Իրավական

Հունիսի 19-22-ը բացահայտվել է հանցագործության 117 դեպք

Հունիսի 19-22-ը բացահայտվել է հանցագործության 117 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 117 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 18, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 15, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 5, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի մաքսանենգության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, գույքի անզգուշությամբ վնասման, փաստաթղթի հափշտակության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը կեղծելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և խարդախության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: