Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, թմրամիջոցի հայտնաբերման 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, փաստաթղթի կեղծիքի և դրա օգտագործման 6, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, կաշառակերության ու ինքնավնասման 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, սպանության սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ծեծի, պետական սահմանը ապօրինի հատելու, ապօրինի զենքի կիրառման ու աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: