Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 5-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 6, յուրացման կամ վատնման 3, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, ծեծի և գույքն անզգուշությամբ վնասելու 2-ական, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, թմրամիջոցներ կամ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, թմրանյութի իրացման, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, տարածելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: