կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-21 14:00
Քաղաքական

Անհայտ էր՝ ինչու՞ էր «Հայկական ժամանակը» «վաճառվում», իսկ «Երկիրը», ունենալով 1000-1300 մշտական բաժանորդ, սմքում, վերջանում էր․ Հ․ Հարությունյան

Անհայտ էր՝ ինչու՞ էր «Հայկական ժամանակը» «վաճառվում», իսկ «Երկիրը», ունենալով 1000-1300 մշտական բաժանորդ, սմքում, վերջանում էր․ Հ․ Հարությունյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն, «Երկիր» օրաթերթի նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է.

«2010թ երբ հեռացա հանրայինից, ստանձնեցի «ԵՐԿԻՐ» թերթի վերահրատարակման աշխատանքները: Երբեք չեմ խոսել այդ օրերի աշխատանքների մասին, բայց հաճախ եմ գործընկերներից լսում, որ այդ ժամանակների «ԵՐԿԻՐԻ» ռեբրենդինգը հաջողված էր: Կարճ կյանք ունեցավ , ցավոք: Չդիմացանք մրցակցությանը: Գուցե իմ անփորձությունն էր պատճառը, կամ չափից շատ մաքուր աշխատելը և գործարքների չգնալը: Չգիտեմ, բայց մի բան մինչև հիմա ուղեղիցս դուրս չի գալիս. յուրաքանչյուր ամսվա սկզբին, երբ ստանում էինք թերթի նախորդ ամսվա հետդարձը (возврат) և այն տանում՝ հանձնելու մակուլատուրայի ընդունման կետ, ծերանում էի ժամում մեկ տարի արագությամբ:

Հարցերի հարցը, որ այդպես էլ իմ համար անհայտ մնաց , այն էր, թե ինպես որոշ թերթեր, այդ թվում «Հայկական ժամանակը» «վաճառվում» էին անվերադարձի սկզբունքով, իսկ մենք ունենալով 1000-1300 մշտական բաժանորդներ, սմքում, վերջանում էինք: Մարդիկ էին աշխատում, կիրթ լրագրողներ, վերլուծաբաններ ու թերթը մեռնում էր: Ամեն անգամ ես ինձ էի մեղադրում, որ չեմ կարողանում մենեջմենթը այնպես կազմակերպել, որ եթե ոչ շահույթով, գոնե նվազագույն կորստով դուրս գայի այդ վիճակից:

Որոշ ժամանակ անց «ԵՐԿԻՐԸ» ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց լույս տեսնել: Հիմա Միքայել Մինասյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին շանտաժով փող աշխատելու մեջ: Ես մեղադրում եմ Միքայել Մինասյանին , որ նա տրվել է շանտաժին եւ իր գործողությամբ նպաստել է դաշտում անհավասար պայմանների ստեղծմանը: Նաև մեղադրում եմ ինձ, որ էս խելքով մտել էի այդ դաշտ և մտածում էի կհաջողեմ:

Այս հեղաշրջումը մեկ օրում չեղավ, դրան շատ երկար պատրաստվել էին: Ներսից շանտաժով էին փողերը հավաքում, դրսից ՝ ծրագրավորված ստանում: Եւ զավեշտը նրանում է, որ էսօրվա լրագրողական իրավապաշտպան կառույցները և նրանց արբանյակները, ովքեր հիմնականում ֆինանսավորվում են օտարերկրա հայտնի օլիգարխ Սորոսի կողմից, ուզում են պարզեն և մամուլի դաշտում բացառեն հայաստանյան գործարար շրջանակների միջամտությունը: Շանտաժը շարունակվում է....»: